ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.08.2019 12:51
Զենքի կամավոր հանձնման նոր դեպքեր
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի Հրազդանի անդամների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 14.40-ին, բաժին է ներկայացել Հրազդան քաղաքի մի բնակչուհի և կամավոր հանձնել 89 փամփուշտ, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և չորս ամոնալ: Նա հայտնել է, որ զինամթերքը գտել է հայրական տան նկուղում՝ հարդարման աշխատանքներ կատարելիս, այն պատկանել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցած հանգուցյալ հորը:
Արդյունավետ է եղել նաև ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը: Նույն օրը բաժին է ներկայացել Բագրավան գյուղի 51-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Նա հայտնել է, որ հանգուցյալ հորը պատկանող զենքը գտել է տանը կից թոնրատան տանիքում:
Երկու դեպքում էլ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: