ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2014 10:02
Ոստիկանության բաժիններ ներկայացած քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Արամայիս Վ.-ն և կամավոր հանձնել 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, ՌԴԳ-4 տիպի մեկ նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի՝ 43, 7.62 մմ տրամաչափի՝ 72 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 11 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
***
Ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել1974 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և հանձնել ՏՕԶ տիպի 16 մմ տրամաչափի որսորդական 2 հրացան։
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: