ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.09.2016 11:38
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, 1961 թ. ծնված Գագիկ Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի՝ փողը և խզակոթը կտրած-կարճեցված, ողորկափող որսորդական հրացան, «ՌԳԴ-5» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 127 և 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Գևորգ Ե.-ն կամավոր հանձնել է ձեռքի 2 նռնակ՝ պայթուցիչներով, 1 կրակոց և տարբեր տրամաչափի 183 փամփուշտ:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 12.30-ին, 1980 թ. ծնված Նորայր Ղ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-54» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, հարթափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտ: