ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.10.2017 12:46
«Զինանոց 2017». քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում կամավոր
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21.30-ին բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Ռուբեն Գ.-ն և կամավոր հանձնել «Օլիմպիկ» տիպի թմբուկավոր ատրճանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 75 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 10 փամփուշտ ու հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալը եղբորը` Մերուժան Գ.-ին, որը վերջինս ձեռք է բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ընթացքում:
Ներկայացված զենք-զինամթերքը փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13.00-ին 1964 թ. ծնված Մնացական Ա.-ն կամավոր ներկայացրել է «ՌԳՕ» տիպի նռնակ, նռնակի «ՈւԶՌԳՄ» գրառմամբ պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 8, 7.62 մմ տրամաչափի 20 և 5.45 մմ տրամաչափի 22 փամփուշտ, ռազմամթերքի կողապայուսակ և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը, որ իր հետ բերել էր 1993-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, գտել է նույն օրը՝ ժամը 10.30-ի սահմաններում, իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:
***
Ոստիկանության Ագարակի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.50-ին, 1959 թ. ծնված Մանվել Վ.-ն կամավոր հանձնել է 1 ինքնաշեն ինքնաձիգ, ձեռքի 1 նռնակ` պայթուցիչով և 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է ազատագրված Կովսական (Զանգելան) քաղաքի կիսաքանդ շինություններից՝ 1993-1994թթ. ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական գործողություններին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16.30-ին, 1962 թ. ծնված Սանասար Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի՝ 7,62 մմ տրամաչափի 54 փամփուշտ և 1 ուսումնական նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ նշված ռազմամթերքը պատկանել է հանգուցյալ հորը` Վահան Ս.-ին, ով այն ձեռք է բերել 1990թ. հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ՓՔՎ: