ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.08.2019 16:45
Զենքի կամավոր հանձնում
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ի կեսգիշերին Ակնալիճ գյուղի 36-ամյա մի բնակիչ կամավոր ներկայացրել է ռազմամթերք և ապակյա հինգ սրվակ՝ դեղնասպիտակավուն փոշենման զանգվածով: Նա հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, հայտնաբերել է երեկոյան տնամերձ հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 17-ին ներկայացած 29-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է «ՏՕԶ 8» տիպի որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է Քաշաթաղի շրջանի ազատագրված «Կերեն» կոչվող տարածքից թուզ հավաքելու ժամանակ:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: