ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.04.2019 10:42
Վերիշեն գյուղի բնակիչը զենք-զինամթերք է գտել և ներկայացրել ոստիկանություն
«Զինանոց-2019» և «Նայոմնիկ» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին, ժամը 11.15-ին, բաժին է ներկայացել Վերիշեն գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով, 1 սվին-դանակ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 156 և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 13 փամփուշտ ու հայտնել, որ դրանք նույն օրը գտել է ԱՀ Քաշաթաղի շրջանի «Մազրա» կոչվող տարածքից՝ կիսաքանդ շինության ներսից և կամավոր ներկայացրել բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: