ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.09.2018 17:01
Ոստիկանություն էր ներկայացրել զենք-զինամթերք
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու գործընթացը։ Կրկին տեղեկացնում ենք, որ զենք-զինամթերքն ինքնակամ հանձնելն ազատում է այն ապօրինի պահելու համար նախատեսված քրեական պատժից։ Քաղաքացիների շրջանում այս ուղղությամբ տարվող բացատրական աշխատանքի արդյունքում, սեպտեմբերի 10-ին մի քաղաքացի ոստիկանության Մուշի բաժին ներկայացրեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտ։ Հայտնեց, որ ինքնաձիգը պատկանել է հանգուցյալ եղբորը, ով այն ձեռք էր բերել Արցախյան ազատամարտի տարիներին։ Հայտնեց նաև, որ պատահմամբ գտել է տան տանիքից։