ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2019 16:00
Մասիսի և Ստեփանավանի բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին եկած տղամարդը, որն Արարատի մարզի բնակիչ է, կամավոր հանձնեց ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Մասնավորապես, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտակալ ու տարբեր տրամաչափի 180-ից ավելի փամփուշտ։
Հոկտեմբերի 21-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Գյուլագարակ գյուղի 68-ամյա բնակիչը բաժին էր բերել գործարանային համարով երկփողանի հրացան։
Ապօրինի պահված զենք-զինամթերքը ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։