ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2015 12:49
Զենք-զինամթերք՝ եկեղեցու մոտ
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 7-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու աստիճանների մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերվել է պարկի մեջ դրված տարբեր տրամաչափի 275 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ, նռնակի օղակով 4 ճուլկիներ, նռնակ և ինքնաձիգի լիցքավորված 3 փամփշտատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: