ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2016 09:57
Քաղաքացիները ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Գևորգ Հ.-ն և կամավոր հանձնել «ՈւՄՎՊ-62» և «ՈւԻ-ՄՎ-60» գրառմամբ ականներ, 5,45 մմ տրամաչափի 87 փամփուշտ, կարճեցված փողով, 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Մեղրիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Սենիկ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 47, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 137, ուսումնական 7,62 մմ տրամաչափի 70 փամփուշտ և «ՌԳԴ» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Միքայել Ս.-ն կամավոր հանձնել է գնդացրի 7,62 մմ տրամաչափի 60, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ 3 պահունակ և «Ջ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
***
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Ավանես Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, խզակոթով, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ձգանային մեխանիզմի, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 43 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ: