ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2019 18:39
Հոկտեմբերի 22-ին Եղեգնաձորի, Ջերմուկի և Նոյեմբերյանի բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխտանքի շնորհիվ հոկտեմբերի 22-ին տարածքային երեք ստորաբաժանումում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժին եկած 60-ամյա տղամարդը, որը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է ինքնաշեն հրազեն։ Տղամարդու հայտնածով հրացանը գտել է գոմի տանիքը վերանորոգելիս։
Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի բնակիչ, 56-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժին է բերել գործարանային համարով մեկփողանի հրազեն։ Նրա հայտնածով՝ հրացանը գտել է հացատունը մաքրելիս։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եկած 67-ամյա տղամարդը, որը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնել է անընթեռնելի գործարանային համարով մեկփողանի հրացան ու մի քանի տասնյակ 20մմ տրամաչափի փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։