ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.04.2014 15:27
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Ապրիլի 22-ին, ժամը 14.30-ին, 1962 թ. ծնված Մարտին Մ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի կարճեցված փողով հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 62 փամփուշտ:
***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, 1966 թ. ծնված Արծրուն Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն որսորդական հրացան` կարճեցված խզակոթով և փողով` նախատեսված 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտներ կրակելու համար և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 37 փամփուշտ:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 22-ին, ժամը 13.30-ին, 1965 թ. ծնված Արայիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի ակոսափող հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 46 փամփուշտ, «ՊԿ» տիպի գնդացիրի 7.62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և հակատանկային նռնականետի պայթուցիչ:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 22-ին, ժամը 14.30-ին, 1961 թ. ծնված Գեղամ Հ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ, 1 պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 176 փամփուշտ:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 22-ին, ժամը 12.30-ին, 1971 թ. ծնված Մնացական Փ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 39 փամփուշտ:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 22-ին, ժամը 17.30-ին,1962 թ. ծնված Էթերի Դ.-ն կամավոր հանձնել է ականանետի ական` առանց պայթուցիչի, «Փ-1» տիպի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տիպի 3 պայթուցիչ, ինքնաձիգի 3 պահունակ` պայուսակով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6 և 5.45 մմ տրամաչափի 56 փամփուշտ, 15 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 17 մմ տրամաչափի մեկ փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ապրիլի 22-ին, ժամը 19 30-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1952 թ. ծնված Ֆերդինանտ Հ.-ն կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի և «ՌԳԴ-5» տիպի մեկական նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 30 և 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ապրիլի 22-ին, ժամը 20.00-ին, 1972 թ. ծնված Գևորգ Ա.-ն ոստիկանության Աշոցքի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 22-ին, ժամը 20.00-ին, 1970 թ. ծնված Մխիթար Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի ակոսավոր հրացան, առանց զարկանաձգանային մեխանիզմի և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 22-ին, ժամը 15.00-ին, 1972 թ. ծնված Վարդան Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, ինքնաձիգի 3 պահունակ, 2-ը լիցքավորված` յուրաքանչյուրը 30 փամփուշտով` իրենց ենթապայուսակի հետ: