ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


20.08.2013 16:10

Զենք-զինամթերք` պատշգամբում

Օգոստոսի 17-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, բնակարանի պատշգամբում հայտնաբերել է զոհված ամուսնուն պատկանող փամփուշտները և ատրճանակը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը մատնացույց է արել  պոլիէթիլենային տոպրակ, որի միջից հայտնաբերվել և առգրավվել են «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի`  5, ինքնաձիգի`7,62 և 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ-386» նռնակի պայթուցիչ և մեկ ինքնաշեն ատրճանակ` առանց զարկանային մեխանիզմի:
Կինը բացատրություն է տվել, որ դրանք հայտնաբերել է պատշգամբում վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում, և այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված ամուսնուն: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն: