ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.05.2014 18:12
Զենք-զինամթերք` ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 10-ին, ժամը 12.30-ին, 1960 թ. ծնված Խաչիկ Բ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի անհայտ տիպի ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, «Ֆ 1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի պայթուցիչ, «Շիլկա» տիպի զենքի 28 մմ տրամաչափի 1 փամփուշտ, նռնականետի 1 պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 120, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 28, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: