ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.01.2014 12:25
Զենք-զինամթերք` խուզարկությամբ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հունվարի 15-ին ոստիկանության ծառայողները 1956 թ. ծնված Թաթուլ Մ.-ի տանը և կից շինություններում կատարված խուզարկության ժամանակ տան ննջասենյակի մահճակալի կողքից հայտնաբերվել և առգրավվել է 1 ինքնաշեն ատրճանակ, իսկ մինչև խուզարկություն կատարելը Թաթուլ Մ.-ն կամավոր ներկայացրել է իր տանը առանց համապատասխան թույլտվության պահվող 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 24 փամփուշտ, որսորդական հրացանի համար նախատեսված գնդակներ և «Սոկոլ» տեսակի մետաղյա տարա, որի պատերին առկա էր վառոդանման զանգված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: