ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


03.08.2013 13:48

Զենք-զինամթերք` Արտաշատում

Օգոստոսի 2-ին, ժամը 10.25-ին,  անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Արտաշատի 6-րդ ուղեկալի ճանապարհին  զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է որսորդական մեկփողանի հրացան` ինքնաշեն եղանակով պատրաստված երկու փողով` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 18, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 10 և «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ ու   բեկորային ական:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: