ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.02.2015 17:55
Զայրացած կանայք՝ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ
Փետրվարի 9-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Անժելա Ա.-ին:
Ըստ վերջինիս հաղորդման՝ փետրվարի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր բնակարանում ծանոթը՝ 1979 թ. ծնված Գոհար Խ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով ճանկռել է իր դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել մեջքին` պատճառելով վնասվածքներ:
Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: