ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.04.2015 10:39
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Սարիբեկ Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով, «Կարաբին» տիպի, 7.62 մմ տ/չ ակոսավոր հրացան, իսկ 1956 թ. ծնված Հենրիկ Ա.-ն՝ 5.6 մմ տ/չ փամփուշտներ կրակող ինքնաշեն սարք և 5.6 մմ տ/չ 4 փամփուշտ։
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Ամուրիկ Ի.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 36 փամփուշտ։
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1987 թ. ծնված Գրիգոր Բ.-ն կամավոր հանձել է լուսարձակող հրազեն, լուսարձակող 4 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի տարբեր տ/չ 68 փամփուշտ և հրացանի խզակոթ։
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Արմեն Պ.-ն կամավոր հանձել է լուսարձակիչ 2 հրթիռ, 5.45 մմ տ/չ 98 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ։
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Մայիս Բ.-ն կամավոր հանձնել է «Իժ-17» տիպի, 16 մմ տ/չ, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 7.62 մմ տ/չ 15 փամփուշտ, իսկ 1973 թ. ծնված Վահե Հ.-ն՝ «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տ/չ 8 և 5.45 մմ տ/չ 63 փամփուշտ։