ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.03.2015 09:35
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1952 թ. ծնված Լիպարիտ Հ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի` 47, 5,45 տրամաչափի` 30 փամփուշտ, «Ֆ-1»տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և «ՌԳԴ-5»տիպի նռնակ` պայթուցիչով:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1963 թ. ծնված Սերգեյ Պ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 99 փամփուշտ:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Վարուժան Ա.-ն կամավոր հանձնել է հրացանի 7,62 մմ տրամաչափի` 34, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 8 և ատրճանակի 9 մմ տրամաչափի 13 փամփուշտ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1987 թ. ծնված Վարդան Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 43 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1937 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն կամավոր հանձնել է ձեռքի նռնակ` պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 117 փամփուշտ:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1956 թ. ծնված Մհեր Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1»տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 1 պահունակ և տարբեր տրամաչափի 219 փամփուշտ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1961 թ. ծնված Հովսեփ Կ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17»տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1960 թ. ծնված Ավետիք Թ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ»տիպի, 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրազեն: