ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2017 12:26
«Զինանոց 2017» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 23-ին, ժամը 13.30-ին, բաժանմունք է ներկայացել 1983 թ. ծնված Ալբերտ Ս.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն 1 ատրճանակ, տարբեր տրամաչափի 50 փամփուշտ, «Ֆ1» և «ՌԳԴ» տիպի մեկական նռնակ ու նռնակի 1 պայթուցիչ:
Ալբերտ Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված զենք-ռազմամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են 1993 թ. զոհված ազատամարտիկ հորը: