ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.02.2017 11:25
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 19-ին, ժամը 17.30-ին, 1972 թ. ծնված Մամիկոն Դ.-ն կամավոր հանձնել է «Մոսին» տիպի հրացանի փողատուփով 9 մմ տրամաչափի, ակոսափող, ինքնաշեն հրազեն և 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է իր քրոջ տնակի լոգարանի առաստաղը վերանորոգելու ժամանակ և այն պատկանել է հանգուցյալ եղբորը, ով ձեռք էր բերել 1994թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Մուշեղ Շ.-ն և հանձնել «ՏՕԶ» տիպի, մեկփողանի, ողորկափող հրացան և 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտ ու հայտնել, որ զենք-զինամթերքը գտել է իր տանը, նորոգման աշխատանքներ կատարելիս, որը պատկանել է իր հորաքրոջ ազատամարտիկ որդուն /մահացել է 1992 թ./:
***
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 16.15-ին, բաժանմունք է ներկայացել 1961 թ. ծնված Արևիկ Գ.-ն և կամավոր հանձնել ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ ու ինքնաշեն ատրճանակ և հայտարարել, որ զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն, ով իր հետ բերել էր 1991-1994թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ և պահել իրենց տան խորդանոցում: