ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.01.2015 12:10
Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում բնակչության կողմից կամավոր հանձնված զենք և ռազմամթերքի վերաբերյալ
2014 թ. ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում բնակչության կողմից կամավոր հանձնվել է 934 միավոր հրազեն և 53 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 142 միավորով կամ 17.9 %-ով:
Նշված 934 միավոր հրազենից 80-ը առգրավվել է, 115-ը՝ հայտնաբերվել, 739-ը՝ հանձնվել է կամավոր:
934 միավոր հրազենից 76-ը եղել է ատրճանակ, 108-ը` ինքնաշեն ատրճանակ, 31-ը` ինքնաշեն կրակող սարք, 55-ը` ինքնաձիգ, 11-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 621-ը` գործարանային և ինքնաշեն հրացան, 23-ը` գործարանային եւ ինքնաշեն նռնականետ-ականանետ, 2-ը` գնդացիր, 7-ը` այլ զենքեր:
Միաժամանակ հայտնաբերվել կամ առգրավվել է տարբեր տրամաչափի 93419 փամփուշտ, 30.9 մետր դետոնացիոն քուղ, 264 միավոր սառը զենք, 558 նռնակ, 61 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 523 պայթուցիչ, 120 պայթուցիկ սարք, 21.4 կգ պայթուցիկ նյութ, 83 ական եւ արկ, 143 ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ կամավոր հանձնվել է 143 միավոր հրազեն եւ 23 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, որը կազմում է հանրապետությունում ընդհանուր հայտնաբերված կամ կամավոր հանձնված զենքի 15.9%-ը: Նշված 143 միավոր հրազենից 3-ը առգրավվել է, 32-ը՝ հայտնաբերվել, իսկ 108-ը հանձնվել է կամավոր:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.1 կետի պահանջների` ապրիլի 3-ից մայիսի 3-ը եւ հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածներում ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվել է օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2014» միջոցառումը՝ 2 փուլերով. ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է ապօրինի պահվող 271 միավոր տարբեր տեսակի հրազեն: