ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2015 17:13
Այցելություն ոստիկանության զորքերի 1031 զորամաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 13-ին ոստիկանության զորքերի 1031 զորամասում էր՝ աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում և զորամասի կազմավորման տասներորդ տարեդարձի առթիվ:
Ոստիկանության պետն անդրադարձավ զորամասի կայացման ընթացքին և անձնակազմի մարտավարա-մասնագիտական պատրաստականությանը:
Այնուհետև հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ներկայացրին ցուցադրական վարժանքներ՝ զինված հանցախմբի վնասազերծում, հատուկ գործողությունների համալիր, ձեռնամարտի հնարքներ՝ զուգորդված սառը զենքի ու հրազենի կիրառման հետ, ուժային վարժություններ:
Ցուցադրական ելույթներից հետո Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ զորամասում կատարված հիմնանորոգման աշխատանքներին:
Վլադիմիր Գասպարյանը և բարձրաստիճան սպաները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում, 88-ի երկրաշարժի ժամանակ և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշապատին:
Զինծառայողների հետ հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց հատուկ նշանակության զորամասի պատրաստականությունը և զինծառայողների մասնագիտական կարողությունները: