ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.05.2017 11:59
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանության ստորաբաժանումներում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 11.30-ին, 1972 թ. ծնված Աշոտ Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, որսորդական, ակոսափող հրացան:
***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 11.05-ին, 1970 թ. ծնված Լեռնիկ Ք.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երկփողանի հրացան:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 17-ին, 1955 թ. ծնված Շողիկ Փ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:
***
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 18-ին, 1974 թ. ծնված Արտավազդ Կ.-ն կամավոր հանձնել է հակատանկային 2 նռնակ, կոռոզիայի ենթարկված նռնականետ, 5.45 մմ տրամաչափի 162, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 126 և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 161 փամփուշտ:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 12.35-ին, 1994 թ. ծնված Վահե Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնակ, 7.62 մմ տրամաչափի 35 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 59 փամփուշտ: