ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.05.2013 18:19
Երևանում արձանագրված երկու դեպքերով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ
Մայիսի 7-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 1975 թ. ծնված Ազիզ Ու.-ին: Ըստ հիվանդի հայտարարության` իրենց տան մոտ ծեծի է ենթարկվել, իսկ ժամը 17.05-ին նույն հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1948 թ. ծնված Փորսոր Ու.-ին, ըստ որի հայտարարության` նույնպես ծեծի է ենթարկվել իրենց տան մոտ:
Մեկնած օպերատիվ խմբին Ազիզ Ու.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան մոտ, վիճաբանության ժամանակ, հարևան Զորիկը ձեռքերով ու քարերով հարվածներ է հասցրել իր և մոր` Փորսոր Ու.-ին՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Պարզվել է, որ Զորիկը 1974 թ. ծնված Քյարամ Ա.-ն է, որը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1989 թ. ծնված Գոռ Բ.-ն և հայտնել, որ մի հոգեկան հիվանդ դանակով հարձակվել է իր մոր վրա, իսկ մայիսի 7-ին, ժամը 15.00-ին, Գոռ Բ.-ի մայրը` 1965 թ. ծնված Սվետլաննա Բ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իրենց շենքի մուտքի դռան մոտ, 1964 թ. ծնված Խորեն Ռ.-ն /հոգեկան հիվանդ/ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է իր որովայնին և աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Խորեն Ռ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: