ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2014 12:35
Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած պատահարի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը մահացել է
Մայիսի 12-ին, ժամը 00.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ-X 5», «Դայվու-Նեքսիա GL» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԲՄՎ-X 5»-ի վարորդը, թողնելով ճանապահրատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
«Դայվու-Նեքսիա GL»-ի վարորդը` 1977 թ. ծնված Գրիգոր Աբելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է քննություն: