ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.07.2014 10:48
Ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սևանա լիճ, և հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթևեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով` վարորդներին հորդորում ենք լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:
Ճանապարհային ոստիկանություն