ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.01.2013 11:43
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած բախման հետևանքով ուղևորուհին մահացել է
Հունվարի 8-ին, ժամը 11.30-ին,  «Ֆոլկսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին բախվել  է ճանապարհը մաքրող մեքենային, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի ուղևորուհին` 1954 թ. ծնված  Սուսաննա  Դալլաքյանը,  տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































