ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2018 11:52
Երկու քաղաքացու մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Մայիսի 13-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում վիճաբանություն է:
Ժամը 22.25-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի առաջնային պատի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Խանամիր Ղ.-ն և «պոլիտրավմա, ողնաշարի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ» ախտորոշմամբ` 1997 թ. ծնված Սերգեյ Ն.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 21.30-ին, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35/1 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք 10 հատ փայտե մահակ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Մաշտոցի բաժինների և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խանամիր Ղ.-ին և Սերգեյ Ն.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը մայիսի 14-ին, ժամը 18.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Դավիթ Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: