ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 13:32
Երկու բնակարանային գողություն նույն գիշերը, նույն գյուղում. Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 29-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել 42-ամյա մի կին և հայտնել, որ գիշերը մտել են տուն և գողություն կատարել:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ գիշերը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, բնակարան են մտել և գողացել բջջային հեռախոս ու սննդամթերք՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:
Նույն օրը, նույն գյուղի մեկ այլ բնակչուհի բանավոր հողորդում է տվել, որ գիշերը, դարձյալ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են բնակարան և նջջասենյակից գողացել բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:
Արտաշատի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նույն գյուղի 41-ամյա բնակիչ մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Երկու դեպքով էլ գողոնն առգրավված է:
Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: