ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.09.2019 16:49
Երկաթյա ձողով հարվածել էր համաքաղաքացու գլխին
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա մի երիտասարդ և հայտնել, թե վնասվածքը ստացել է Ներքին Ճամբարակ թաղամասում անհայտ անձի կողմից երկաթյա ձողով գլխին հարվածելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 20.30-ի սահմաններում բաժին բերման է ենթարկվել Ճամբարակ քաղաքի 33-ամյա մի բնակիչ, որը տվել է խոստովանական բացատրություն, որ համաքաղաքացուն երկաթյա ձողով մարմնական վնասվածք հասցրել է ինքը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում 33-ամյա երիտասարդը հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ 27-ամյա համաքաղաքացին ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: