ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.11.2017 17:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Արգիշտիի, Գր.Լուսավորչի, Բեյրութի և Իտալիայի փողոցների խաչմերուկում
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, ինչպես նաև հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար Երևան քաղաքի Արգիշտիի, Գր.Լուսավորչի, Բեյրութի և Իտալիայի փողոցների խաչմերուկում 2017 թվականի նոյեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Արգիշտիի փողոցի վրա՝ Երևանի քաղաքապետարանի դիմացի հատվածի սիզամարգի վերջնամասում, Հաղթանակի կամուրջի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կկազմակերպվի ևս մեկ հետադարձի տեղ, որտեղից հետադարձ կատարող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել ինչպես Իտալիայի, այնպես էլ աջ շրջադարձով Գր.Լուսավորչի փողոցների ուղղությամբ: Իսկ նախկին գործող հետադարձի տեղից հետադարձ կատարողները Արգիշտիի փողոցի ձախ եզրային 5-րդ երթևեկելի գոտիով այսուհետ կերթևեկեն միայն Իտալիայի փողոցի ուղղությամբ:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ