ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.11.2017 11:23
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում 2017 թվականի նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկի Մոլդովական և Թոթովենցի փողոցների հատման տեղամասում՝ Մոլդովական փողոցի տվյալ հատվածի մայթի նեղացման հաշվին խաչմերուկում կազմակերպվել է լրացուցիչ երթևեկելի գոտի միայն աջ շրջադարձով դեպի Մոլդովական փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար, որի շնորհիվ նշված խաչմերուկից Մոլդովական փողոցով Գայի պողոտայի ուղղությամբ տրանսպորտային միջոցները այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց հապաղումների:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ