ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.05.2019 18:07
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում մայիսի 7-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Վաղարշյան փողոցի Կոմիտասի պողոտայից դեպի նշված խաչմերուկ երթևեկության ուղղության 1.3 գծանշման դեպի ձախ տեղափոխած հատվածի երկարությունը կկարճացվի մինչև 30 մետր երկարության` նախկին 50 մետրի փոխարեն, և միաժամանակ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վաղարշյան փողոցում՝ խաչմերուկից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկության ուղղության մոտ 55 մետր հատվածում՝ բացի հասարակական տրանսպորտից՝ գործող կանգառի կետում:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ