ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.08.2014 12:19
Երթուղայինի վարորդը առանց օգնություն ցուցաբերելու ուղևորին` հեռացել է
Օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, 9, 10 և 11-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա Նարգիզ Ղ.-ն և հայտնել, որ Վարդաշեն թաղամասում, թիվ 11 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով, սրահում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ, ինչից հետո երթուղայինի վարորդը առանց օգնություն ցուցաբերելու` թողել է դեպքի վայրը և հեռացել:
Կատարվում է քննություն: