ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2013 11:07
Երեք պատահար մայրաքաղաքում
Հունիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի  Էստոնական փողոցի թիվ 11 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել-32213»   և   «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ԳԱԶել-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում,  Երևանի Լենինականի փողոցում գտնվող «Շանթ» գործարանի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել  է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և   ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 
***
Հունիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի  Սասունցի Դավթի, Արցախի փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել  «ՎԱԶ-1193»   և   «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-1193»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































