ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.10.2015 12:10
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Օրակարգում գնդի ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ներկայացնելով հաշվետու ժամանակաշրջանում գնդի ծառայողների կատարած աշխատանքների արդյունքները` անդրադարձավ նաև ծառայության ընթացքում տեղ գտած թերություններին ու բացթողումներին և իրավիճակը բարելավելու ուղիներ մատնանշեց:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը ՊՊԾ գնդի ծառայողների կողմից 2015 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` կարևորեց անձնակազմի հետ անցկացվող մասնագիտական պարապմունքները, պահանջեց ուշադրության կենտրոնում պահել ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման գործընթացը:
Անդրադառնալով հանրության շրջանում ոստիկանի նկատմամբ վստահության ամրապնդման հարցին` Աշոտ Կարապետյանը հասարակական վայրերում ծառայություն իրականացնելու ընթացքում կարևորեց ՊՊԾ գնդի ծառայողների դերն ու պահանջեց քաղաքացիների հետ շփվելիս լինել բարեկիրթ և քաղաքավարի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը 2015 թվականի ինն ամիսների արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած ծառայողներին ներկայացրեց խրախուսանքների, ինչպես և համակարգիչներ նվիրեց պարեկապահակետային ծառայության գնդին: