ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.12.2015 09:52
Շմոլ գազի թունավորումներ Մարտունիում, Ստեփանավանում և Հրազդանում
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1947 թ. ծնված Աբով Բ.-ն, 1984 թ. ծնված Մեհրի Հ.-ն, 2002 թ. ծնված Լիլիթ Բ.-ն և 2004 թ. ծնված Մարիաննա Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված «ՈՒՐԱԼ» տեսակի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1980 թ. ծնված Հրաչյա Ա.-ն, 1980 թ. ծնված Լիանա Մ.-ն, 1990 թ. ծնված Մարգարիտա Ա.-ն, 2003 թ. ծնված Սոֆի Ա.-ն, 2005 թ. ծնված Գոհարիկ Ա.-ն և 2011 թ. ծնված Գևորգ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տան լոգարանի տաքացուցիչից առաջացած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1974 թ. ծնված Անահիտ Զ.-ն, 1995 թ. ծնված Մերի Զ.-ն և 2000 թ. ծնված Դանիել Զ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը խոհանոցում տեղադրված գազօջախի թերայրումից:
Կատարվում է քննություն: