ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.11.2015 09:38
Մեղադրանքը՝ գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Ն.-ն, որը նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Ն.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ: