ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2013 11:06
Եվս մեկ գնդացիր և մի քանի ինքնաձիգ ու հրացան
Հունիսի 11-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Մյասնիկյան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ Դալարիկ գյուղի աղբանոցում ինգնաձիգ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1975 թ. արտադրության «ՍՎԴ» տիպի հրացան` առանց օպտիկական սարքի և պահունակի:
Նույն օրը, ժամը 14.55-ին, նշված աղբանոցում ստուգումներ կատարելիս ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նաև 1974 թ. արտադրության «ՊԿ» տիպի գնդացիր` առանց պահունակի:
Նույն օրը երեկոյան, ժամը 19.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Սարդարապատ գյուղի դաշտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Քաջիկ Ս.-ին, որի մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան:
Նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները նույն գյուղի դաշտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ժորա Ս.-ին, որի մոտից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան:
Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: