ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.02.2014 17:17
Եվս երկու բնակարանային գողություն` նույն ձեռագրով
Փետրվարի 10-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1966 թ. ծնված Գայանե Շ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.30-ից մինչև 17.10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով, բնակարանից գողացել են 30.000 ռուբլի, 200 դոլար, 100 եվրո, ոսկյա և արծաթյա զարդեր, բջջային հեռախոս, «Նեթբուք» համակարգիչ և ոսկյա ժամացույց` պատճառելով 2.600.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է փետրվարի 18-ին բնակարանային գողություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված, 1977 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1937 թ. ծնված Ասյա Ա.-ն և հայտնել, որ իր բնակարանի դռան փականը փչացրել են, իսկ հարևանները նկատել են կասկածելի տղամարդկանց` շենքից դուրս գալիս:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Ասյա Ա.-ի բնակարանի մուտքի դուռը, սակայն չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է փետրվարի 18-ին բնակարանային գողություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված, 1977 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Կատարվում է նախաքննություն: