ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2015 12:02
Խարդախություն կատարողին հայտնաբերեցին և ձերբակալեցին
Ոստիկանության կազմակերպված հանցավարության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 11-ին ԿՀԴՊ ԳՎ-ում մի ընկերության տնօրեն՝ 1970 թ. ծնված Առաքել Ա.-ն, հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 8-ին 1978 թ. ծնված Էմին Խ.-ն հանդես գալով Դավիթ անվամբ, ներկայացել է որպես գործարար և վառելիք գնելու ու գնման վայրում վճարում կատարելու պատրվակով, չարաշահելով իր վստահությունը, ընկերության Աբովյան քաղաքի վառելիքի բազայից ստացել է ընդհանուր 8.182.200 դրամ արժողության 20.980 լիտր դիզելային վառելիք և տեղափոխել է այն Արզնի գյուղի կամրջի հարևանությամբ գտնվող, ոմն Գագիկի պատկանող բենզալցակայան, որտեղ օգտվելով խառնաշփոթ իրավիճակից, մատակարարված վառելիքի դիմաց բենզալցակայանի տեր Գագիկից ստացել է ընդհանուր 6.503.800 դրամ գումար և դիմել փախուստի:
Նոյեմբերի 19-ին Էմին Խ.-ն վարձակալած բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, որտեղ կատարվածի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Էմին Խ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: