ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2015 11:08
Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի և մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները Նոր Խարբերդի 6-րդ փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սամվել Բ.-ին, ով դեկտեմբերի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սամվել Բ.-ն տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: