ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2016 15:05
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Վրեժ Խ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 3 պահեստատուփ, 5,45 մմ տրամաչափի 68 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Արմեն Դ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 87 և 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
***
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Վահե Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ- 66» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 10-ին, ժամը 18-ին, 1966 թ. ծնված Լյովա Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և 5.45 տրամաչափի ինքնաձիգի 10 փամփուշտ: