ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.01.2016 11:11
Հրացան և փամփուշտներ՝ առանց համապատասխան փաստաթղթերի
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս այցելել են 1954 թ. ծնված Սարգիս Մ.-ի տուն՝ ստուգելու նրա անվամբ հաշվառված «Սայգա ՄԿ» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող, որսորդական հրազենի պահման պայմանները: Ստուգման ընթացքում մետաղյա պահարանից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթերի, և 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Սարգիս Մ.-ն հայտնել է, որ հրացանը և փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն: