ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.04.2016 16:08
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 18-ին, ժամը 22.45-ին, 24-ամյա մի երիտասարդ «սուր նյարդաբանական պաթոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 23.30-ին, «աջ վերին կոպի պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 52-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Մ. Խորենացու փողոցում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 22.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Նորագավիթի կամրջի մոտ, իրար են բախվել «Հայեր» և «Սաբա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սաբա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 17.45-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 19.00-ին, «Հիգեր» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Կասյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 62 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 23.30-ին, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21214»-ի 2 ուղևորները և «Քրայսլեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 12.40-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա և «ELITE BAQTIAN» մակնիշի մոպեդ, ինչի հետևանքով մոպեդի վարորդը շպրտվել է նշված վայրում կայանված՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վրա ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ին, Երևանի Դավիթ Բեկի և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 19.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: