ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.07.2019 14:23
Եղեգնաձորի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել
Հուլիսի 15-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ փետրվարից մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Գլաձոր գյուղի մշակույթի տանը կից, իր տիրապետման տակ գտնվող առանձնատան պատուհանը հրել բացելով՝ մտել են հյուրասենյակ, գողացել ալումինե կաթսաներ, տարբեր տեսակի սպասքեղեն, գյուղատնտեսական գործիքներ, կոտրել առանձնատան նկուղի դռան փականը, այնտեղից գողացել տարբեր տեսակի ավտոպահեստամասեր, պղնձյա կոճեր և տարբեր տեսակի մալուխներ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել են նույն գյուղի 18 և 19-ամյա 2 բնակիչ: Նրանք հրավիրվել են ոստիկանության Եղեգնաձոր բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: