ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2018 16:01
Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին խանութում կատարված գողությունը
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 1972 թ. ծնված Արմանուշ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 3/4 հասցեում գտնվող հագուստի խանութից գնումներ կատարելու ընթացքում, օգտվելով իր զբաղված լինելու հանգամանքից, գողացել են իր կաշվե դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 70.000 դրամի վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1977 թ. ծնված Մարինե Պ.-ն, որը նույն օրը, ժամը 23.20-ին, հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով գողացված դրամապանակը:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: