ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2016 17:30
Ոստիկանությունը հայտնաբերեց և վնասազերծեց առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող կասկածյալին
Մարտի 27-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Աբովյան 25 հասցեում գործող «Փարիզյան սուրճ» սրճարանում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի Համբարձումյան փողոցի բնակիչ, 1974 թ. ծնված Էդուարդ Թորոսյանին, ով 2013 թ. դեկտմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Էդուարդ Թորոսյանը տեղափոխել է ՀՀ ԱՆ ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկ: