ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.11.2019 13:37
Եկեղեցու բակից կատարված գողությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդվել էր Աբովյան փողոցի Սուրբ Աննա եկեղեցու մոտի նստարանից 19-ամյա քաղաքացուհու պայուսակը գողանալու մասին: Պայուսակում եղել էր դյուրակիր համակարգիչ ու դրամապանակ, որի մեջ նույնականացման, 2 բանկային և ուսանողական քարտեր էին:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Մասիս քաղաքի 28-ամյա բնակիչը: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և քննչական բաժնում տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: